Աննա Հակոբյանը հյուրընկալվել է անհետ կորած համարվող Գեղամ Գրիգորյանի տանը

Ներքին 5 ամիս առաջ - 23:53 22-10-2024
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 22-ին այցելել է 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող Գեղամ Գրիգորյանի տուն: Գեղամի հայրը` Սանվել Գրիգորյանը և մայրը` Եվգենիա Գրիգորյանը Աննա Հակոբյանին պատմել են, որ որդուց վերջին զանգը ստացել են 2020 թվականի սեպտեմբերի 29-ին. Գեղամը հայտնել էր, որ առաջնագծում է:

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Գեղամի մինչբանակային կյանքից: Գեղամը տան 3-րդ երեխան է, 3 քույր ունի: Պատերազմի ժամանակ 6 ամսվա ծառայող էր: Դեռ դպրոցական տարիքից շատ լավ տիրապետել է տարբեր գյուղտեխնիկայի շահագործման կանոններին, հաճախ հորն օգնել է կոմբայնով աշխատելու ժամանակ` բերքահավաք է իրականացրել:

Մայրը պատմել է, որ անգամ իրենք էին խնդրում, որ Գեղամը գնար և դասարանցիների հետ խաղար դրսում, սակայն Գեղամը մերժում էր բոլոր առաջարկները և դաշտ գնում, որ ընտանիքը ոչ մի բանի կարիք չունենար:

Աննա Հակոբյանը խոսել է նաև ընտանիքի անդամների աշխատանքային նախասիրություններից և նշել, որ դասընթացներ անցնելու ու որևէ աշխատանքի առաջարկներ կստանան: Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Գրիգորյաններին և համբերություն մաղթել:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի

Ձեզ գուցե հետաքրքրի