Աննա՛ Հակոբյան, երեխաների մասին մտածելով` 10 մլն դրամ ես շորթում, եթիմդ ո՞ւր է. Վարդան Ղուկասյան

Ներքին 5 ամիս առաջ - 23:00 22-10-2024
Այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով դաշնակցական պատգամավորներին, ասաց.

«Արծվիկ Մինասյանն ամեն անգամ այստեղ ելույթ ունենալիս ասում է, որ դաշնակցությունն ազգային կուսակցություն է… Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշ ունեն…»։

Oragir.News-ը Սիմոնյանի հայտարարության և հայաստանյան վերջին օրերի իրադարձային թեմաների շուրջ զրուցեց «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի հետ, ով ասաց, որ Ալեն Սիմոնյանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է անում. «Դա խոսում է Ալեն Սիմոնյանի տարրական անգրագիտության կամ ոչ կլասիկ մուտիլովշչիկ լինելու մասին։ Քանի որ եթե մարդ մի փոքր ուղեղ ունենա կամ մուտիտի հասկացողություն, կվերցներ այսպիսի մի հանգամանք՝ Երևանի ավագանու ընտրությունները, և մենք հավաքել էինք 10%, եթե Երևանն էր 10%, ապա մարզերն էլ ավելի կլինեն…»,- ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ իր վարկանիշն ամենևին էլ չի ընկել, ընդհակառակը՝ շարունակում է աճել։

Անդրադառնալով համացանցում Աննա Հակոբյանի՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից տարածված փաստաթղթին, որտեղ գրված է, որ հիմնադրամը ակնկալում է 10 մլն դրամի աջակցություն, Ղուկասյանն ասաց.

«Սա կոչվում է ռեկետ, սա կոչվում է շորթում, ինչ ուզում եք՝ անունը դրեք Աննա Հակոբյանի։ Տիկի՛ն ջան, նախ դու ո՞վ ես, դու սկի զագսավորված կինը չես… Աննա՛ Հակոբյան, երեխաների մասին մտածելով` 10 մլն դրամ ես շորթում, եթիմդ ո՞ւր է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված