Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան պատճառով Տաթև- Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատված ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի ու դրա պատճառը ճանապարհի մերկասառույցն է և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելը։
Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում բեռնատարներ։
Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում