ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․
«Այսօր այցելել էի Մխիթարյան ճեմարան։ Շրջայց կատարեցի ճեմարանի տարածքում, Հայր Եղիա ծայրագույն Վարդապետ Քիլաղպեանը ներկայացրեց Մխիթարյան ճեմարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։
Անդրադարձ կատարվեց նաև Մխիթարյան միաբանության` հայապահպանության և արտերկրում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված գործունեությանը։ Ծանոթացա նաև ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուին»։