Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց՝ արդյոք կադաստրի WMS համակարգում ինքնակամ շինությունների վերաբերյալ տվյալներ չկան։ Բացասական պատասխանը զարմացրեց քաղաքապետին։
«Ո՞նց ոչ, պարոն Գրիգորյան»,- ասաց նա։ «Կադաստրը պատրաստակամություն հայտնել է այդ տվյալները մեզ փոխանցելու, չեմ կարող հստակ ասել՝ այս ֆորմատով, թե՝ մեկ այլ, բայց վստահ եմ, որ կարող ենք ստանալ»,- պատասխանեց Շավարշ Գրիգորյանը։