ՀՀ-ում գոհ են ոստիկանության աշխատանքից․ IRI
copy image url

ՀՀ-ում գոհ են ոստիկանության աշխատանքից․ IRI

Ներքին 6 ամիս առաջ - 18:22 19-10-2024
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը կրկին իրավապահ համակարգի մարմիններից առաջինն է։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Կատարված հարցման արդյունքներով՝ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 62 %-ը եղել են լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից։

Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1503 ՀՀ քաղաքացիներ:

Ամենից շատ դիտված