Հարգելի գործընկերներ, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների, տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։ Ա Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյան
Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք։
Նշենք, որ այսօր քաշքշոց է տեղի ունեցել ԱԺ միջանցքում՝ ՊՊԾ աշխատակիցների և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի միջև։
Միջադեպի տեսանյութն՝
այստեղ