Սկանդալ՝ ԱԺ-ում. Արգիշտի Քյարամյանն ու Հովիկ Աղազարյանը վիճեցին

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 17:55 15-10-2024
ԱԺ-ում իրավիճակը քիչ առաջ լարվեց. վեճ տեղի ունեցավ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։

«Ձեր ելույթի ժամանակ ասացիք սև շորով պատգամավորը, ո՞նց կարելի է նման բան թույլ տալ, պարոն Քյարամյան: Ես ուժային կառույցների որոշ գործողություններով հիանում եմ, խնդրում եմ՝ չի կարելի կալանքը որպես ճնշման միջոց օգտագործել, դա շատ վտանգավոր է, որովհետև Դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ այլ հարցեր լուծելու համար»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ դիմելով Արգիշտի Քյարամյանին։

Քյարամյանն, արձագանքելով Աղազարյանին, ասաց. «Պարո՛ն Աղազարյան, ինչպե՞ս կհրամայեիք խոսել պարոն Քոչարյանի հետ, միգուցե կռի՞վ անեմ: Էս երկրի երեսին այդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»:

Անդրանիկ Քոչարյանը ընդհատեց թեժ զրույցը՝ շեշտելով. «Դուք Ազգային ժողովում եք, այդ տղայական խոսակցություններն այստեղ չեն անցնում»:

Քյարամյանն էլ հակադարձեց, թե տղայական չէ, տղամարդկային, տղայականն ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն է:

Ապա Քյարամյանը դիմեց Աղազարյանին. «Մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված գործով, մեքենաները հենց այդ նույն վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ, ինչո՞վ է դա պայմանավորված»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված