Ամիսներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ Երևանի Ամիրյան-Զաքյան-Քոչինյան փողոցների հատման կետում հետադարձն արգելող ճանապարհային նշանն այնպիսի հատվածում է տեղադրված, որ վարորդների կողմից նկատելի չէ, ինչի պատճառով վերջիններս տուգանվում են։
Բանն այն է, որ ճանապարհային երթևեկության նշանը ոչ համապատասխան վայրում է տեղադրված։ Այն այնքան բարձր է, որ վարորդների համար տեսանելի չէ։
Oragir.News-ը այսօր՝ հոկտեմբերի 15-ին, այցելեց Ամիրյան-Զաքյան-Քոչինյան խաչմերուկ, և ֆիքսեց, որ հետադարձն արգելող ճանապարհային նշանն դեռ իր տեղում է։
Նշենք, որ Կառավարության 26․10․2006 թվականի N1699-Ն որոշման մեջ հստակ նշված է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին տեղակայվող նշանները և դրանց ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեն սույն կանոնների և ԳՕՍՏ Ռ 52290-2004 «Ճանապարհային երթևեկության տեխնիկական միջոցներ. Ճանապարհային նշաններ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» ստանդարտի պահանջներին:
Որոշման մեջ առանձին կետով նաև նշված է՝ «Նշանների չափերը պետք է ապահովվեն, որպեսզի դրանք հեռվից տեսանելի լինեն և մոտենալիս հեշտ տարբերակվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։