45 համարի ավտբուսում քաղաքացին ուշաթափվել է, վարորդը քշել, գնացել է
copy image url

45 համարի ավտբուսում քաղաքացին ուշաթափվել է, վարորդը քշել, գնացել է

Ներքին 6 ամիս առաջ - 10:49 15-10-2024
«Այսօր առավոտյան՝ ժամը 08։25-ին, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ չհասած, 45 համարի 4446 համարանիշով ավտոբուսի մեջ 30-35 տարեկան մի տղամարդ վատացավ, վարորդը ոչ մի օգնություն չցուցաբերեց, քշեց գնաց»,- այս մասին Oragir.News-ին պատմեց քաղաքացի Անուշ Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ ավտոբուսը լեփ-լեցուն է եղել, ներսում այնքան ուղևոր է եղել, որ բաց լուսամուտներն էլ չեն օգնել և մարդիկ շնչահեղձ են եղել։

«Տղամարդը մի քանի անգամ վատացավ, ուղևորների օգնությամբ ուշքի եկավ, սակայն քիչ անց նորից վատացավ, երրորդ անգամ վարորդին գոռացինք, որ կանգնի, որպեսզի տղամարդուն իջեցնենք ու առաջին բուժօգնություն ցույց տանք։ Մի քանի տղամարդ ուղևորին գրկած իջեցրեցին ավտոբուսից, ես էլ նրանց հետ իջա, ձեռքիս ջուր կար, որ գոնե դրանով ուշքի բերենք։ 45 համարի վարորդը, բացի այն որ ավտոբուսից չիջավ ու իր ուղևորին օգնություն չցուցաբերեց, մի բան էլ 10-15 հոգի ուղևոր դրսում թողնելով՝ քշեց, գնաց»,- պատմեց դեպքի ականատեսը, ով շտապելով օգնություն ցուցաբերել քաղաքացուն, հեռախոսն ու պայուսակը թողել է ավտոբուսի մեջ, որի համար ստիպված ավտոբուսի հետևից վազել է, որպեսզի կարողանա իրերը վերցնել։

«Այդ պահին զանգահարեցի ոստիկանություն, նաև տարածքում պարեկների 1047 համարի ավտոմեքենան էր կանգնած ու տեսնելով, որ մարդիկ խառնված են, մեքենայից չիջան, չմոտեցան ասեն՝ ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող ենք օգնել, չնայած, որ տեսնում ու լսում էին մարդկանց ձայներն ու իմ՝ ավտոբուսի հետևից վազելն ու գոռալը, որ իրերս ավտոբուսի մեջ է մնացել»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ այդ պահին մոտեցել է պարեկների մեքենայի, որի մեջ մեկ տղա ու աղջիկ պարեկներ են նստած եղել, հարցրել է՝ ինչո՞ւ չեն մոտենում, պարեկներն էլ իրեն են հարց ուղղել, ասելով՝ դուք ի՞նչ գիտեք, մենք ինչ էինք անում։ Նա պարեկներին հայտնել է, որ քիչ այն կողմ մարդ է վատացել, իսկ իր իրերը մնացել են ավտոբուսի մեջ, սակայն, մինչև պարեկները որոշել են մոտենալ ուշագնաց եղած քաղաքացուն, նրան տեղափոխել են հիվանդանոց։

«Չգիտեմ այս ինչ անտարբերություն է, նախևառաջ ավտոբուսի վարորդը պետք է մոտենար, առաջին օգնություն ցուցաբերեր, ո՞ւր է իր առաջին օգնության համար նախատեսված դեղատուփը, ո՞ւր է մարդկայն տեսակը, որ այդքան մարդուն թողեց դրսում։

Քիչ է այդքան ուղևոր էր բարձել ու ավտոբուսի մեջ շնչելու օդ չկար, տղամարդն էլ իր պատճառով վատացավ, մի բան էլ քշեց, գնաց։

45 համար ավտոբուսը Դավթաշենից է շարժվում, ամեն առավոտ դրանից եմ օգտվում ու այդքանի մեջ, նորմալ վարորդ 1-2 հոգի են, մնացածը վատ են վարում, մի ձեռքով հեռախոսով են խոսում, մյուսով մանր ստանում, վտանգում ուղևորների կյանքը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

17:20 Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ
14:27 Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 9-ամյա աղջկան Գյումրիից տեղափոխեցին Երևան. նոր մանրամասներ
12:04 Վիրավորներից 1-ը գիտակցության չգալով՝ մահացել է․ մանրամասներ՝ Գյումրիի խոշոր ու ողբերգական ավտովթարից
10:57 Նադայել արիք, լավ եմ անում՝ խփում եմ․ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան
12:34 Վթարից վնասվածքներ ստացածներից 1-ն անչափահաս է, 1 հոգի էլ մահացել է. նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վթարից
09:08 Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
11:18 49 համարի երթուղայինի վարորդն ազատվել է աշխատանքից
12:40 Դիլիջանի համայնքապետը նորածինների մայրերին ջոկի-ջոկի է արել
11:28 Լա՞վ չէր` քեզ ասեին դավաճան, բայց այս վիճակում չլինեինք, մեկ ա քեզ էլի ասում են դավաճան. Քոչարյանը Փաշինյանին
22:30 Նիկոլը փալաս ա, բայց մեր փալասն ա․ ես էլի իրան եմ ընտրելու․ հարցում