«Մանթո վիճակ»․ Սարյանի նկարը աստիճանների վրա չի երևում

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 12:20 14-10-2024
Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մարտիրոս Սարյանի փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը: Խճանկարը բաղկացած կլինի 1620 սալիկից, որոնք պատրաստված են կավից և ամբողջությամբ ձեռքի աշխատանք են:

Oragir.News-ն այցելեց Սարյան փողոց, ֆիքսեց աստիճանների վրա «արտացոլված» «Հայաստան» նկարը։

Աշխատանքը, կարծես՝ ավարտին հասցված էր, սակայն անգամ հեռավորության վրայից չէր արտացոլվում նկարը։ Կարելի է ասել, որ Ավինյանը այդպես էլ չհասավ ցանկալի արդյունքին։

Հիշեցնենք, որ Նախաձեռնությունն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի, «Mane Tiles»-ի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ:

Ամենից շատ դիտված