ՀՀ-ն միացել է Լիբանանում ՄԱԿ ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը
copy image url

ՀՀ-ն միացել է Լիբանանում ՄԱԿ ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը

Ներքին 6 ամիս առաջ - 15:00 13-10-2024
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 34 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համատեղ հայտարարությունը հրապարակվել է X-ի «Լեհաստանը ՄԱԿ»-ում միկրոբլոգում:

Ստորագրած երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությանը՝ հարավային Լիբանանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար:

Լեհաստանի նախաձեռնած համատեղ հայտարարության մեջ դատապարտվել են խաղաղապահների վրա հարձակումների միջադեպերը և նշվել, որ նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն և համարժեք հետաքննվեն:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի տեղեկացմամբ՝ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի։

Ամենից շատ դիտված