Բաքուն աջակցում է խաղաղ օրակարգին. Ալիևը՝ ԱՄՆ նախագահի խորհրդականին
copy image url

Բաքուն աջակցում է խաղաղ օրակարգին. Ալիևը՝ ԱՄՆ նախագահի խորհրդականին

Արտաքին 6 ամիս առաջ - 21:23 09-10-2024
Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղ օրակարգին, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահի կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Փոդեսթայի հետ հանդիպմանը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ադրբեջանի առաջնորդը պնդել է, թե հենց Բաքուն է հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը:

Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծում արդեն համաձայնեցված դրույթները, ինչն առաջարկում է Հայաստանը:

Երեկ Մոսկվայում կրկին նման առաջարկով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, մինչդեռ, հենց նր ներկայությամբ պնդել է՝ պայմանագիրը կստորագրվի, երբ ամբողջովին համաձայնեցվի։

Ամենից շատ դիտված