Նորից անիմաստ հայտարարություններ են անելու. հարցում՝ եռակողմ հանդիպման մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:11 08-10-2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է ԱՊՀ պետությունների ղեկավարներին։

Նախքան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ պետք է ունենար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումների օրակարգում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցն է՝ 2020 թվականի եռակողմ համաձայնագրերի հիման վրա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ ի՞նչ է քննարկվելու եռակողմ հանդիպման ժամանակ, ի՞նչ ակնկալիք ունեն։

Հարցվածներից շատերն ասացին, որ ոչ մի ակնկալիք չունեն և ոչ մի հայանպաստ որոշում չի լինի։

«Ոչ մի հայանպաստ որոշում չի լինի, անիմաստ հայտարարություններ են անելու»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված