Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 21:58 08-10-2024
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշենի վարչական տարածքում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Ս․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արսեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս», իսկ Անդրանիկ Ս․-ն՝ «Արտաշատ» բժշկական կենտրոններ։

Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված