ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր
copy image url

ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր

Ներքին 6 ամիս առաջ - 12:19 08-10-2024
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ եղանակներով տեղեկություն էր ստացվել, որ ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, վարչության ոլորտային թիվ 7 բաժնի օպերատիվ աշխատակիցները, տվյալ ինստագրամյան էջում նամակագրության, այնուհետև հեռախոսազանգի միջոցով կապ են հաստատել էջի օգտատիրոջ հետ՝ «OZEMPIC 0.5 mg» անվանումով դեղամիջոց գնելու նպատակով: Հեռախոսազանգի միջոցով պատվիրվել է 6 հատ «OZEMPIC 0.5 mg» դեղամիջոց: Վաճառողի տրամադրած բանկային քարտի հաշվեհամարին սկզբում կատարվել է 100.000 դրամ կանխավճար` 2 տուփի համար: Այս դեղամիջոցի տուփի մեջ առկա է 3 սրվակ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 100.000 դրամ է: «OZEMPIC 0.5 mg» -ի առուվաճառքի համար վերջնական վճարվել է ևս 500.000 դրամ կանխիկ գումար: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 600.000 դրամ:

Իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցն իրացնողը քաղաքացի Հ.Ջ-ն է, ով չունի պետական գրանցում և հաշվառված չէ հարկային մարմնում:

Քաղաքացու մոտ հայտնաբերվել են նաև այլ դեղամիջոցներ, (10 տուփ «Brilinta», «Seretide Diskus» 250 mcg+50mcg, «Jardiance» 10 mg), որոնց առնչությամբ նա հայտնել է, թե նշված դեղամիջոցները վաճառքի ենթակա չեն և բերված են անձնական օգտագործման նպատակով։ Նշված դեղամիջոցները քաղաքացին ինքնակամ տրամադրել է հետագա հետազոտման համար։

Դեղամիջոցների իրացման մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ քաղաքացի ՎԳ-ն, 2024 թվականի ապրիլ ամսից սկսած, առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իր անձնական ավտոմեքենայով իրականացնում է դեղամիջոցների վաճառք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, քաղաքացու անձնական ավտոմեքենայում հայտնաբերվել է 64 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։ Հայտնաբերված դեղամիջոցները քաղաքացին տրամադրել է հետագա հետազոտման համար։ Նշված գործունեության արդյունքում վերջինս ստացել է խոշոր չափերի ձեռնարկատիրական եկամուտ։

Գնված և տրամադրված դեղամիջոցների նմուշներն ուղարկվել են ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու նպատակով: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 43-րդ կետի համաձայն՝ դեղամիջոցների մանրածախ իրացում է համարվում դեղերի իրացումը կամ բաց թողնումը սպառողներին: Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դեղերի մանրածախ իրացումը համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կատարվում է միայն դեղատներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով կազմված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթներ իրականացնելու համար:

Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող, առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի