Ամենազգայուն թեմաներից է․ մանկապարտեզներում երեխաների սննդի որակն ավելի կխստացվի

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 12:36 07-10-2024
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև մանկապարտեզներում սննդի որակին։

Զեկուցվել է հայտնաբերված խախտումների մասին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է. «Մանկապարտեզներում երեխաների սննդի որակն ամենազգայուն թեմաներից մեկն է, և այդտեղ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատենք, որ որակական առումով երբեք այլևս որևէ հարց չունենանք։ Հիմա, իհարկե, մեխանիկորեն որոշակի պրոցեսներ իրականացվում են։ Աշխատանքային խումբ պետք չէ ձևավորել։ Պետք է ունենալ կանոնակարգման փաստաթուղթ»,- ասել է նա՝ հավելելով, որ հարկավոր է հավելյալ պահանջներ ներդնել տեխնիկական բնութագրերում, որոնք կերաշխավորեն սննդի բարձր որակ. «Նոր ստանդարտացումների պրոցես անենք»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված