Իշխանություններն իրենց «խաղաղության խաչմերուկով» ողջ տարածաշրջանը տանում են պատերազմի. Սամվել Բաբայան
copy image url

Իշխանություններն իրենց «խաղաղության խաչմերուկով» ողջ տարածաշրջանը տանում են պատերազմի. Սամվել Բաբայան

Ներքին 6 ամիս առաջ - 16:35 05-10-2024
Որեւէ ադրբեջանցի չի գալու այստեղ ապրելու. Դա ուղղակի ձեւական պահանջ է, որով փորձում են շեղել ուշադրությունը Ադրբեջանից հայերի բռնի տեղահանման թեմայից: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

«Դա լուրջ ընդունել չի կարելի: Ես վերջերս հայտարարեցի, որ այդ հայտարարությունները մեր անգործության հետեւանքն է: Մենք Ադրբեջանը բնակչության 8 տոկոսն էինք, եթե էլեկտրոնային հարթակ ստեղծեինք եւ այդ փաստաթղթերով միջազգային դատարան մտնեինք, Ադրբեջանը դրա մասին չէր էլ խոսի, կմտածեր՝ ոնց գանք համաձայնության, ոնց պայմանավորվենք: բայց մենք ոչ մի բան չենք անում եւ թույլ ենք տալիս, որ Ադրբեջանը նման հայտարարություններ անի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակի ապառազմականացման վերաբերյալ Ադրբեջանի պահանջին, Սամվել Բաբայանն ասաց. «Պետք է հասկանալ՝ մենք ինչ ենք ուզում, ադրբեջանցիներն ինչ են ուզում: Բանակցություններում պետք է լինի 4 կետ. Առաջինը հայ-ադրբեջանական սահմանազատումն է, որը պետք է արվի 1925-1926 թվականների քարտեզով: Երկրորդ կետը դիվանագիտական հարաբերություններ ստեղծելն է եւ դեսպանատներ ունենալը, երրորդ կետը մաքսային հարցերն այնպես կարգավորելն է, որ խցանումներ չստեղծվի ճանապարհների վրա: Բարձր կարգի ճանապարհներ կառուցելն է եւ իրար հետ ուժային մեթոդով չխոսելն է: Պայմանագրում պետք է լինեն այս 4 մետերը, ուրիշ ոչինչ»:

Նա համոզմունք հայտնեց, որ դրանց Ադրբեջանը կհամաձայնի. «Ադրբեջանն իր զարգացումը, բիզնեսը դրել է լոգիստիկայի վրա, ճանապարհների վրա, տարանցիկ երկիր լինելու վրա: Նույնը անում է Վրաստանը, որը եւս տարանցիկ երկիր է: Մենք ի՞նչ ենք արել, մենք այդ շշի բերանը փակել ենք մեզնով, չենք թողնում որեւէ մեկը զարգանա, ոչ էլ մենք ենք զարգանում:

Հիմա Վրաստանը թելադրում է թե Ադրբեջանին, թե Թուրքիային, եւ Ադրբեջանը քեզնից այլընտրանքային լոգիստիկ ճանապարհ է ուզում, եւ ասում է, որ Մեղրիով է ճանապարհ ուզում: Մենք ասում ենք՝ մեզնից միջանցք են ուզում, ու դրանով մեր դեմ ենք լարում մեր հարեւաններին: Մենք եթե դառնում ենք տարանցիկ երկիր, եւ մենք ենք զարգանում, եւ հարեւանները, բայց մենք ընտրել ենք այլ ճանապարհ եւ անունը դրել խաղաղություն:

Ո՞նց կարող է լինել խաղաղություն, եթե դու Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի դեմ, եւ ինքդ քո շահերի դեմ քայլեր ես կատարում»,- ընդգծեց Բաբայանը:

Դիտարկմանը, որ Հայաստանը դեմ է արտատարածքային միջանցքին, իսկ ճանապարհների բացմանը կողմ է, նա ասաց, որ Ադրբեջանից մի քանի անգամ հայտարարել են, որ պատրաստ են ռուսական Կալինինգրադի օրինակով, հեշտացված կարգով անցնելու տարբերակի շուրջ բանակցություններին. «ՀՀ իշխանությունները անմիջապես հայտարարեց, որ մենք գիտենք, որ Ադրբեջանը համաձայն է, բայց մենք առաջարկում ենք խաղաղության խաչմերուկը: Բայց դա չի լինելու, դրանով դուք տարածաշրջանը տանում եք պատերազմի: Դուք Իրանում խոստացել եք, որ այդ ճանապարհը չեք տալու: Դուք Իրանի հետ ունեք 2-3 հուշագիր, որ այնտեղ պետք է մեծ ԳԷՍ կառուցեք: Այդ ԳԷՍ-ի վերեում պետք է անցնի Հնդկաստան, իրան, գազամուղ, որը Հայաստանի ու Վրաստանի տարածքով գնա Բուլղարիա:

Դրա ներքեւով պետք է անցնի Ադրբեջանը, եւ այդ ճանապարհով անցնելու են Միջին Ասիայի երկրները, Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան եւ այլ երկրներ: Սա է իրական խաչմերուկը: Սա Հայաստանի զարգացման ուղին է»:

Ամենից շատ դիտված