Մոբայլ սարքեր, գործառնական մեքենաներ. Էկոպարեկային ծառայությունը կհագեցվի նոր տեխնիկայով

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:40 03-10-2024
Կառավարությունը հերթական նիստի ժամանակ հավանություն տվեց նախագծին, որով նախատեսվում է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությանն ուղղել 509 միլիոն 512 հազար ՀՀ դրամ՝ ծառայության Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնման նպատակով:

Կառավարության նիստում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ դրամական միջոցներն ուղղվելու են 22 գործառնական մեքենաների ձեռք բերմանը և էկոծառայությանը հատուկ կահավորանքով հագեցնելուն:

«2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ ստեղծել է Էկոպարեկային ծառայությունը, որը պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ պետական հսկողության գործառույթներ է իրականացնում 24/7 ռեժիմով՝ նախկին 8 ժամի փոխարեն»,- մանրամասնեց Գաբրիելյանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի