Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել. shamshyan.com
copy image url

Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 21:17 02-10-2024
Սեպտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Ք․-ն և հայտնել, որ մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներ ունի և ինչ-որ մեկը առողջությանը և կյանքին դիտավորությամբ վնաս պատճառելու ու վախ տարածելու գործողություններ է կատարում և քիչ առաջ «Յանդեքս» ընկերության միջոցով փակ տուփ են ուղարկել Փիրումյանների փողոցի 7 հասցեում գտնվող իրենց գրասենյակ, ինչի մեջ թունավոր կարիճ է եղել:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել և կատարվում է նախաքննություն։

Հակոբ Ք․-ն «Նան Խումբ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված