Երևանում թալանել են շենքի բակում կայանված՝ դատավորի դստերը պատկանող Chevrolet-ը․ shamshyan.com
copy image url

Երևանում թալանել են շենքի բակում կայանված՝ դատավորի դստերը պատկանող Chevrolet-ը․ shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 16:32 02-10-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 52-ամյա Վահագն Թ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ից մինչև սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրենց շենքի բակում կայանված՝ իր դստեր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Ռիմա Թ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը, ռադիատորի ցանցը, ջրահովացման համակարգի դետալը և ռադիատորը՝ պատճառելով 550 հազար դրամի վնաս:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վահագն Թ․-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված