Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։
Նա այս մասին հրապարակում է արել տելեգրամյան իր ալիքում և կից հրապարակել տեսանյութ։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Փաշինյանը Թատերականում հանդիպել է հատուկենտ մարդկանց հետ՝ դեկանների և առաջին կուրսեցի մի քանի ուսանողների։
«Ռեզկի մտավ ներս։ Ժաննան էր Անդրեասյան նրան սպասում մուտքի մոտ, ռեկտորը և ևս մի քանի հատուկ դեմքեր։ Թիկնապահները առավոտից էին ստեղ շներով կանգնած։ Դուրսն էլ լրիվ «ցեպիտ» տված էր։ Դաժե մեզ չէին թողում դուրս գալ։ Ասենք՝ կարող ա ուզում էինք մեր վարչապետին հարց տայինք կամ մոտիկից գոնե տեսնեինք նրան։ Երևի եկել, ներկայացրել է, թե ինչ ցենտր բան ա Ակադեմիական քաղաքը»,-հայտնում է
Oragir.News-ի աղբյուրը։