Համացանցում՝ մասնավորապես ինստագրամյան հարթակում, ԱՄՆ-ում բնակվող հայ օգտատերերից մեկն իր ուղիղ եթերում հայտնել է, որ ԱՄՆ-ից անժամկետ չեղարկվել են թռիչքները դեպի՝ Հայաստան, Իրան, Իրաք, Լիբանան, Ղազախստան, Հորդանան՝ Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով։
«Մերձավոր Արևելքում Իրանի և Իսրայելի հակամարտությամբ պայմանավորված՝ այսօր Քաթարի և կարծեմ բոլոր ավիաուղիները անժամկետ չեղարկել են թռիչքները նշված ուղղություններով, այդ թվում և ՀՀ։
Ես գտնվում եմ օդանակավակայանում, ոչ մեկ ոչ մի տեղեկություն չի տրամադրվում։ Միակ տեղեկությունն այն է, որ թռիչքներ այս պահին չկան և առաջիկա օրերին չեն լինելու»,- ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։