Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ մի քաղաքացի այրվածքներով կանգնած է Խորենացի 28/4 հասցեի մոտ:
Պարեկները շտապ մոտենում են նշված վայր, իսկ այդ ընթացքում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը զանգում է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները այդ քաղաքացուն, ում հագուստը այրված էր, իսկ մարմնի տարբեր հատվածներում էլ կային այրվածքի հետքեր, բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստանում, ապա նրան տեղափոխում են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացին պերֆերատորով ասֆալտի քանդման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ անզգուշաբար դիպել է նշված վայրով անցնող հոսանքի լարին, ինչից պայթյուն և հրդեհ է առաջացել, և նա ստացել է այրվածքներ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ոստիկանության Էրբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28–ամյա Վաչիկ Ա.-ն է:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: