ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել
copy image url

ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել

Արտաքին 6 ամիս առաջ - 21:18 28-09-2024
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլայի մահը որակելով «քաղաքական սպանություն»։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից իրականացված հերթական քաղաքական սպանությունը։ Այս ուժային գործողությունը հղի է ավելի մեծ դրամատիկ հետևանքներով Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար: Իսրայելական կողմը չէր կարող չհասկանալ նման վտանգը, բայց դիմեց նմանատիպ քայլի՝ սպանելով լիբանանցի քաղաքացիների, ինչը գրեթե անխուսափելիորեն բռնությունների նոր ալիք կհրահրի։ Այսպիսով, այն կրում է հետագա էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը նաև կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Ամենից շատ դիտված