Դպրոցի մոտից 2 անչափահաս երեխաներին առևանգելու փորձ արած 57-ամյա տղամարդը հայտնաբերվել է. shamshyan.com
copy image url

Դպրոցի մոտից 2 անչափահաս երեխաներին առևանգելու փորձ արած 57-ամյա տղամարդը հայտնաբերվել է. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 22:27 27-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մի տղամարդ փորձել է առևանգել 2 անչափահաս տղաների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել ենթադրյալ՝ երեխաներին առևանգելու փորձ կատարողի ինքնությունը և տաք հետքերով 57-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի շրջանային փողոցում ու իր կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով նրան բերման են ենթարկել ոստիկանություն Մալաթիայի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է Երևանի Մազմանյան փողոցից 2 անչափահասներ՝ 11-ամյա երեխաների առևանգելու փորձ կատարելու մեջ։

ԱՎեկի վաղ հայտնել էինք, որ համացանցում և դպրոցներում տեղեկություններ են տարածվում, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի տղամարդ դպրոցների մոտ երեխաներին համոզում և նստեցնում է ավտոմեքենան և առևանգում, վերջինս շրջել է սև ձեռնոցներով և գլխարկով, տարիքը՝ 55-ից 60 տարեկան։ Տղամարդը երեխաներին խաբում է, թե իբր իրենց համար կոնֆետներ է գնելու, տանելու է սրճարաններ։

Ամենից շատ դիտված