Ջրաշեն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է տնակ
copy image url

Ջրաշեն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է տնակ

Ներքին 6 ամիս առաջ - 19:12 27-09-2024
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցում գտնվող ինքնաշեն ոչ բնակելի փայտե տնակում՝ մոտ 80 քմ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։52-ին, մարվել՝ 16։24-ին։ Այրվել են փայտե տնակը, ներսում՝ մոտ 100 հակ անասնակեր և մոտ 8 խմ վառելափայտ։ Տուժածներ չկան։

Ամենից շատ դիտված