Այսօր, սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի սկսվելու օրն է։ Պատերազմի հետևանքներն աղետալի էին հայ ժողովրդի համար՝ տարածքային կորուստներ Արցախում, հազարավոր զոհեր, տեղահանություններ, գերեվարված զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում է 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը Աննա Մկրտչյանը
Oragir.News-ի հետ զրույցում պատմեց որդու մասին, նրա չիրականացած երազանքների մասին։
«Լուրերով իմացանք, որ պատերազմ է սկսել, զանգեցի իրեն։ Չէր ուզում ասել, ասաց՝ «Մամ ես մի քիչ հետո կզանգեմ»։ Մոտ ժամուկես հետո իմացանք, որ դիրքերում են։ Իրենց կյանքի հետհաշվարկը տրվեց հենց այս օրը 4 տարի առաջ»,- պատմում է զոհված զինծառայողի մայրը։
«Իրենց տարան Արցախ հոկտեմբերի 13-ին։ Ամեն օր կապ ունեցել ենք։ Երկրորդ-երրորդ օրն ասում էր՝ «Ինչ-որ մի բան էն չի։ Ամեն ինչ գնում է էնպես, ինչպես չպիտի գնա։ Նահանջից-նահանջ։ Կարող ենք գնալ առաջ, բայց չենք գնում»։ Ամսի 15 իրենց տարել են Հադրութ, էն դեպքում, երբ 9-ին Հադրութն արդեն հանձնված էր։ Ամսի 19-ին, 20-ին Ջաբրայիլում են եղել»,- ասում է Աննա Մկրտչյանը։
Փա՜ռք հանուն հայրենիքի ընկած հերոսներին։
Մանրամասները՝ տեսանյութում։