Պատերազմի օրերին բեռնափոխադրումների կազմակերպիչ էր նշանակվել ավիացիոն «հրաշքի» ամուսինը, որից նույնիսկ ջանք չէր պահանջվում տապալել ծրագիրը
copy image url

Պատերազմի օրերին բեռնափոխադրումների կազմակերպիչ էր նշանակվել ավիացիոն «հրաշքի» ամուսինը, որից նույնիսկ ջանք չէր պահանջվում տապալել ծրագիրը

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 13:20 27-09-2024
4 տարի առաջ, էս օրը սկսվեց պատերազմը

4 տարի առաջ, էս ժամին ավիացիայի մասնագետներն արդեն իրենց անելիքը հստակեցրած դիմեցին ՀՀ կառավարությանը, իրենց ծառայություններն անշահախնդիր առաջարկելով ի շահ ՊԵՏՈւԹՅԱՆ

Ցուցակում նշվածներից ոչ ոք չի հրավիրվել կարևորագույն ոլորտի կազմակերպմանը մասնակցելու:

Փոխարենը` բացարձակ ոչինչն չի արվել «Հայտարարությունում» նշված որևէ գործառույթի կատարման համար:

բեռնափոխադրումների կազմակերպիչ էր նշանակվել ավիացիոն «հրաշք» կար, կհիշեք, նրա` ավիացիայի և բեռների փոխադրումների հետ երբևէ որևէ կապ չունեցած ամուսինը, որից նույնիսկ հատուկ ջանք չէր պահանջվում տապալել ծրագիրը:

Ինքը` «հրաշքը», ջանք ու եռանդ չի խնայի տվյալ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆՈւՄ նշված ավիաընկերություններից մեկի` «Ատլանտիսի» Օդանավ Շահագործողի Վկայականը վերականգնելուն և նրա 3 Ա-320 օդանավերը պատերազմական պայմաններում շահագործելուն ԽՈՉՆԴՈՏԵԼՈւ հարցում,

Էս օրը դեռ չգիտեինք դավաճանական ծրագրի մասին`
Դեռ պիտի խափանվեր, տապալվեր զորահավաքը,
Դեռ պիտի ժողովրդին առաջարկվեր զորահավաքի գնալ սեփական սաղավարտով ու զրահաբաճկոնով,
Դեռ մոլագարը պիտի հայեցակարգ դարձներ` «մեր ուժը մեր թուլության մեջ է» մոլագար թեզը,
Դեռ պիտի «պայմանավորվեինք», որ «ինչ ելք էլ ունենա պատերազմը` մենք չենք պարտվել»...
Դեռ ....
Մենք կամ պիտի իսպառ ոչնչանանք որպես ազգ, ու հեռանանք պատմաբեմից, կամ էս տիեզերական դավաճանության հեղինակներն ու իրականացնող խամաճիկները պետք ա կանգնեն վերածնվող Հայաստանի դատարանի առաջ:
Ուրիշ տարբերակ չկա
-------------------------------------------------------
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Վարչապետ, Գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին
Մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո պարոնայք նախարարներ
Մենք՝ ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուներս և ավիացիոն մասնագետներս, դիմում ենք ձեզ անկանխատեսելի տևողությամբ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության կապն արտաքին աշխարհի հետ հաստատուն պահելու, ամեն կողմից շրջափակված Հայաստանի օդային շրջափակումից ևս խուսափելու, ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու, մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար, անհապաղ իրագործել հետևյալ գործողությունները՝
1․ Վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները և ՀՀ պետական գրանցումից դուրս բերված օդանավերի վերագրանցումը․ թվով 7 օդանավ՝ 4 Բոինգ-737։ Վերականգնել 3 А-320 օդանավերի շահագործման իրավունքը։
Ծանուցում՝ "Տարոն Ավիա" ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը միացել է մեր դիմումին, և պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն անշահախնդիր տրամադրել իր ընկերությանը պատկանող բոլոր 4 Բոինգ-737 օդանավերն իրենց անձնակազմերով, որոնցից մեկն այս պահին գտնվում է Գյումրիում
2․ Վերականգնել COVID-19 սահմանափակումների պատճառով ավիասիմուլյատորի վրա հերթական պլանային վարժանքները բաց թողնելու պատճառով թռիչքների իրավունքը կորցրած բոլոր օդաչուների թռիչքային թույլտվություննները։ Դա մեր ավիացիոն իշխանությունների իրավասության մեջ է։
3․ Հիմնվելով նախորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դեպի ՀՀ արտասհմանյան ընկերությունների կողմից թռիչքների զգալի մասը դադարեցնելու տրամաբանության վրա, արտաքին աշխարհի հետ ՀՀ կապը անխափան պահպանելու համար, առաջին երկու քայլերը կատարելուն՝ օդանավերը շարժակազմերով ապահովելուն զուգընթաց արագորեն նախապատրաստել և պլանավորել պահանջվող ուղղություններով թռիչքների ապահովման և թույտվությունների նոր, արագացված մեխանիզմների կիրառում ընդունող կողմերի ավիացիոն իշխանությունների հետ։
4․ Արտակարգ իրավիճակում ՀՀ գործունեությունն ապահովող մարմիններում ներգրավել վերը նշված գործառույթները կազմակերպելու փորձ և հմտություն ունեցող մասնագետներ։

Ստեփան Նիկողոսյան
Մի-8 ուղղաթիռի հրամանատար, ՀՀ և ԱՀ Մարտական Խաչ շքանշանների ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից

Աշոտ Չիլինգարյան
Ա-320 օդանավի հրամանատար, ՀՀ Մարտական Խաչի ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից

Գրիգոր Հայրապետյան
Ա-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Ավագ Ալեքսանյան
Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Էդուարդ Կարապետյան
Բոինգ-737 օդանավի հրամանատար․ Արցախյան պատերազմի մասնակից

Արթուր Դովլաթյան
Ա-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Ռաֆայել Գևորգյան
Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Արայիկ Բալդրյան,
Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Հակոբ Ճաղարյան,
ավիացիայի փորձագետ, Իլ-76 հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Ավետիք Սուքիասյան
Ա-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Մերուժան Կիրակոսյան
Բոինգ-737 օդաչու, Արցախյան պատերազմի մասնակից

Արման Ասլանյան
Ա-320 օդանավի հրամանատար

Հովհաննես Խաչատրյան
Բոինգ-737 օդանավի հրամանատար

Մարտին Հարությունյան
Բոինգ-737 օդանավի հրամանատար

Ռուբեն Հայրապետյան
Բոինգ-737 օդաչու

Սերգեյ Ավագյան
Բոինգ-737 օդաչու

Սերգեյ Գաբրիելյան
Բոինգ-737 օդաչու

Կարեն Սարգսյան
Ա-320 օդաչու

Արա Ճաղարյան
Բոինգ-737 օդաչու

Գուրգեն Ղարիբյան
Բոինգ-737 օդաչու

Դավիթ Հարությունյան
Բոինգ-737 օդաչու

Նավասարդ Խաչատրյան
թռիչքների կազմակերպման մասնագետ

Արման Ամիրխանյան
Թռիչքների կազմակերպման մասնագետ

Նատալիա Պողոսյան
Ավիացիոն անվտանգության և որակի կառավարման մասնագետ

Վահան Հարությույան
Ավիացիայի մասնագետ

Համոզված ենք, որ մեր ցուցակին առանց բացառության կմիանան բոլոր օդաչուներն ու ավիացիայի ոլորտի բոլոր մասնագետները, ում հետ չենք հասցրել կապ հաստատել։

Բոլոր մասնագետներն իրենց ծառայություններն առաջարկում են անշահախնդիր, ի շահ Հայրենիքի