Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը քննարկում էր կազմակերպել ֆեյսբուքյան իր էջում՝ առաջարկելով վեր հանել հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման խնդիրները։
Մեկնաբանությունների դաշտում ուսուցիչները շատ բուռն արձագանքեցին՝ բարձրաձայնելով հատկապես էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանավորումների ներբեռնման առկա խնդիրը։
Նախարարն առաջարկեց կազմակերպել օնլայն հանդիպում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, սակայն այսօր՝ 15։30-ին նախատեսված հանդիպմանը միանալ կարողացան շատ քչերը։ Բանն այն է, որ խնդիրը անհանգստացնում է հազարավոր ուսուցիչների, իսկ Teams հարթակը ունի հանդիպման մասնակիցների սահմանափակում, որը կարելի է կարգավորել։ Դժվար է ասել, թե քանի ուսուցչի մասնակցություն է թույլատրել ԿԶՆԱԿ-ը, սակայն փաստ է, որ բազմաթիվ ուսուցիչներ կրկին հնարավորություն չունեցան իրենց խնդիրները բարձրաձայնելու, թեև նախապես խոստացվել էր, որ հանդիպմանը կմիանան բոլոր հետաքրքրվողները։
ԿԳՄՍՆ-ն ցույց տվեց իր «ժողովրդավարությունը», որը, սակայն, կրկին չիրագործվեց։