Ավտոն հազիվ ենք փախցնում, որ չխփենք․ Թբիլիսյան խճուղում փոսը վթարային իրավիճակ է ստեղծում
copy image url

Ավտոն հազիվ ենք փախցնում, որ չխփենք․ Թբիլիսյան խճուղում փոսը վթարային իրավիճակ է ստեղծում

Ներքին 6 ամիս առաջ - 11:30 25-09-2024
Մայրաքաղաք Երևանում քանդված ճանապարհները շարունակում են մեծ խնդիրներ առաջացնել վարորդների համար։

Oragir.News-ը Թբիլիսյան խճուղում ֆիքսել է ճանապարհի քանդված հատված, որը դժվարացնում է երթևեկությունը։

Oragir.News-ի հետ զրույցում վարորդները նշեցին, որ չնայած նրան, որ իշխանություններն անընդհատ բարձրաձայնում են վերանորոգված ճանապարհների մասին, սակայն իրականությունը լրիվ այլ է։

«Էս արդեն ինչքան ժամանակ ա՝ փոսը կա։ Չեն լցնում, ո՞ւմ ա պետք, որ լցնի։ Խեղճ վարորդներն ի՞նչ անեն։ Նիկոլն ասում ա՝ հարկ տվեք, որ ավել ճանապարհ սարքենք։ Տալի՛ս ենք, դե էս փոսը լցրո՛ւ»,- վրդովված ասաց վարորդներից մեկը։

Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ փոսը վտանգավոր իրավիճակ է ստեղծում վարորդների համար։

«Թվում ա, թե փոքր բան ա, բայց էս փոսը խցանման պատճառ ա դառնում ու նաև վթարային իրավիճակ ա ստեղծում։ Չեմ հասկանում՝ իրանք սա չեն տեսնու՞մ։ Երկար ժամանակ ա՝ նույն վիճակն ա։ Ավտոն հազիվ ենք փախցնում, որ չխփենք»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված