Oragir.News-ն ահազանգ է ստացել Գևորգ Էմինի փողոցի բնակիչներից։ Վերջիններս բողոքում են, որ իրենց փողոցում լուսավորություն չկա, եթե չլինեն շինարարական աշխատանքները կամ շենքերի լույսերը, փողոցով քայլելը անհնար կլինի, հատկապես որ թափառական շները շատ֊շատ են։
«Ես արդեն երկար տարիներ է՝ այստեղ աշխատում եմ, ու սա շատ լուրջ խնդիր է, փողոցում շատ դժվար է կողմնորոշվելը, լուսավորություն չկա, աջ ու ձախ կողմից շները հաչում են, և չես կարողանում հասկանալ, որ կողմից վտանգից խուսափես, որովհետև տեսանելիություն չկա»,-
Oragir.News հետ զրույցում ասաց Արայիկ Ս.-ն։
Մանրամասները՝ տեսանյութում