Արարատի մարզում Mercedes-ը մխրճվել է կայանված «Կամազ»-ի հետնամասի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում Mercedes-ը մխրճվել է կայանված «Կամազ»-ի հետնամասի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 22:48 23-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 71 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «KamAZ»-ը կայանված է եղել, երբ «Mercedes» մխրճվել է նրա հետնամասի մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված