Այսօրվա թվերով տոմսային նոր համակարգին ամբողջապես անցնելը շատ վտանգավոր է․ Ավինյան

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 10:20 23-09-2024
Մետրոպոլիտենից օգտվելիս Тelcell վճարային համակարգից օգտվել են 118.250 ուղևոր, որն ընդհանուր թվի 21 տոկոսն է: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Այս համատեքստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներով, այնուամենայնիվ, միասնական տոմսային համակարգին անցում կատարելու համար որոշակի միջանկյալ սահմանափակումներ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում։

Նրա խոսքով՝ 1% կամ դրանից ցածր թվերը բացարձակ չեն բավարարում, եթե հունվարի 1-ից ամբողջությամբ անցնում ենք նոր համակարգի.

«Ես խնդրում եմ հունվարի 1-ին պատրաստ լինել, որովհետև այսօրվա թվերով նոր համակարգին ամբողջապես անցնելը շատ վտանգավոր է։ Պարոն Գրիգորյան, խնդրում եմ միասին քննարկեք՝ ինչպես եք անում, որ այս թվերը կտրուկ սկսեն աճել»։

Ձեզ գուցե հետաքրքրի