Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի հետ կապված ցանցի ոչնչացման մասին
copy image url

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի հետ կապված ցանցի ոչնչացման մասին

Արտաքին 6 ամիս առաջ - 09:10 23-09-2024
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի 6 նահանգում ոչնչացրել է Իսրայելի հետ կապված ցանցը, հայտնում է Mehr-ը։

Կիրակի երեկոյան ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Իրանի վեց նահանգում հայտնաբերվել և ձերբակալվել է Իսրայելի հետ կապված 12 տարրերից բաղկացած ցանցը։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Իսրայելի հետ կապված անձինք ծրագրել են «իրանական ազգի անվտանգության դեմ ուղղված» գործողություններ իրականացնել։

Ամենից շատ դիտված