Ո՞նց կարող է հող հանձնող հայրենասեր լինել․ Աստղ Գալեյան

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 00:26 21-09-2024
«Բոլոր որդեկորույս ծնողները պիտի պայքարեն միայն այն բանի համար, որ մեր զավակներին ուղղակի տարան, սպանեցին։ Սա կանխամտածված, դավաճանված պատերազմ էր։ Ճիշտ է, շատերն են մեզ քննադատում, թե նստեք ձեր տանը, ձեր սուգը սգացեք, բայց այդ սուգը սգալու հնարավորություն էլ մեզ չեն տալիս»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

Անմահացած Մխիթար Գալեյանի մայրը շեշտեց՝ մինչև վերջին շունչը պայքարելու են հանուն արդարության, հանուն վրեժի։

«Ո՞նց կարող է հող հանձնող հայրենասեր լինել։ Թող իր ընտանիքին սիրի, որ էդ չարիքը իր ընտանիքին կպչի, ոչ թե սահմանին կանգնած անմեղ երեխաներին և ընդհանրապես հայ ժողովրդին»,-ասաց տիկին Գալեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված