Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Հարությունյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան երեկ ստացված օպերատիվ տվյալներով Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի տներից մեկում են հայտնաբերել, ձերբակալել, ապա ոստիկանության Լոռու մարզային վարչություն տեղափոխել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հարությունյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, հանցագործ աշխարհում հայտնի է որպես «Ջունգլիեցի Արտյոմ» և վերջերս է նրան, կատարած հանցանքի համար, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատ արձակել, սակայն նա, ըստ օպերատիվ տվյալների, շարունակել է իրականացնել քրեական ենթամշակույթին հարիր գործողություններ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերացիան կրել է «Ջունգլիեցի, դու մաուգլի չես դառնա» անունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում