Երկրում օրենքով հաստատված երթեւեկության կանոններ կան, բայց դրանք ամեն օր խախտվում են: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բերվում է բացօթյա սրճարաններում ծխելու օրինակը. Ասում են՝ դե օրենքն ընդունեցիք, բայց մարդիկ ծխում են, նշանակում է այդքան էլ լավ օրենք չի, եկեք չեղարկենք: Ես ասում եմ՝ քրեական օրենսգիրք կա երկրում, բայց մարդիկ անընդհատ գողություն են անում: Հիմա գնանք այդ օրենքները չեղարկե՞նք: Մենք պետք է լինենք հետևողական մեր քաղաքականությունների մեջ: Հակածխախոտային օրենքի հիմնական նպատակը ծխողի համար դիսկոմֆորտ ստեղծելն է: Եթե մարդը նույնիս հիմա ծխում է բացօթյա սրճարանում, ինքը գիտի, որ հեսա կարող է գան, իրեն կամ սեփականատիրոջը բռնեն, տուգանեն: Երկու անգամ, որ սենց արած է ծխում, դրանով մենք մեր նպատակին հասնում ենք: Այլ բան, որ մենք հարկադրանքի այդ միջոցները պետք է ավելի էֆեկտիվ կիրառենք»,- ասաց նա՝ նկատելով. «Ծխողները խորոմանկ ժպտում են»:
Վարչապետը նկատեց, որ պետք է նաև կողքի նստածը ասի՝ մի ծխիր, եղբայր, անհարմարություն ես պատճառում։