Ուղիղ եթեր
DJ-ից մինչև ԱԺ պատգամավոր․ Էդուարդ Աղաջանյանի ունեցվածքը
copy image url

DJ-ից մինչև ԱԺ պատգամավոր․ Էդուարդ Աղաջանյանի ունեցվածքը

Ներքին 7 ամիս առաջ - 21:50 18-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։ Այս շարքի մեր հրապարակումները նախորդ օրերին կրկին ընդհատել էինք, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը խափանվել էր և տևական ժամանակ այն կրկին չէր գործում։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը։

Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը նախքան 2018-ի իշխանափոխությունը մայրաքաղաքի ակումբներից մեկում աշխատել է որպես DJ։ 2017-2018 թվականներին նա եղել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2021 թվականի հունվարը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը։ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքում վերջինս ընտրվել է ԱԺ պագամավոր՝ ՔՊ-ի համամասնական ցուցակով։

Հատկանշական է, որ ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն իր գույքի և եկամուտների հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել օրենքի խախտումով։ Թեպետ օրենքով սահմանաված վերջնաժամկետը յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ն է, Աղաջանյանն իր հայտարարագիրը ներկայացրել է միայն հունիսի 4-ին։

Որպես անշարժ գույք՝ ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը նա նվիրատվություն է ստացել 2001 թվականի ապրիլի 11-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ 1 հողամաս՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, որը գնել է 2013 թվականի ապրիլի 9-ին։ Բացի այդ, նա տարվա ընթացքում ձեռք է բերել ևս 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որին փաստացի տիրապետում է 90 օրից ավելի։ Տարեվերջին ինչպես բնակարանը, այնպես էլ հողամասը պահպանվել են։

Շարժական գույքի բաժնում Աղաջանյանը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2013-ի մարտի 15-ին, ինչպես նաև 2013 թվականի արտադրության Parvaz GL և 2020 թվականի արտադրության YAMAHA մոտոցիկլետներ՝ գնված համապատասխանաբար 2014 թվականի սեպտեմբերի 30-ին և 2021 թվականի մարտի 15-ին։ Տարեվերջին պատգամավորի տրանսպորտային միջոցները նույնությամբ պահպանվել են։

Էդուարդ Աղաջանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 818․999, տարեվերջին՝ 812․649 դրամ։ Պատգամավորն ունեցել է նաև 200․000 դրամ կանխիկ միջոցներ, որոնք տարեվերջին կազմել են 300․000 դրամ։

ՔՊ-ական պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 9․377․305 դրամ, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 635․584 դրամ։

Վերջինս նաև բաժնեմաս է հայտարարագրել «Էքսիփեդ» ՍՊԸ-ում, որը նա հանձնել է հավատարմագրային կառավարման։

Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանի հայտարարագրում նշված է, որ վերջինիս հետ համատեղ բնակվում է նաև Վիկտորյա Այդինյանը, ով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրրդականն է, սակայն Այդինյանի հայտարարագրում համատեղ բնակվող անձանց մեջ Էդուարդ Աղաջանյանը չկա, միայն իր ընտանիքի անդամներն են:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան