Տաշիր քաղաքում բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
copy image url

Տաշիր քաղաքում բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 10:51 18-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են:

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկն էլ խփել է խոշոր եղջերավոր անասունի, որը անկել է:

Պարզվում է նաև խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված