Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը, որը հայտնվել է ձորակում. shamshyan.com
copy image url

Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը, որը հայտնվել է ձորակում. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 15:15 17-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Վրեժ Կ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Դմիտրի Կ.-ի վարած «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: