Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գուրգեն Ե.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Երնջատափ ավտճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: