Իրանը Արևմուտքի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել
copy image url

Իրանը Արևմուտքի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել

Արտաքին 7 ամիս առաջ - 20:54 14-09-2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց Արևմուտքի հետ տարաձայնությունները լուծելու համար կառուցողական բանակցություններ վարելու Թեհրանի պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, ոչ թե ճնշումների և սպառնալիքների վրա։ IRIB-ին տված հարցազրույցում Արաղչին դատապարտել է Արևմուտքի նոր պատժամիջոցները՝ այն պատրվակով, որ Թեհրանը զենք է մատակարարում Ռուսաստանին։

Արևմտյան կառավարություններին հիշեցնելով պատժամիջոցների անիմաստությունը՝ արտգործնախարարն ասել է, որ նրանք չեն կարող պատժամիջոցների միջոցով իրենց կամքը պարտադրել Իրանին:

Իրանը միշտ հանդես է եկել երկխոսության օգտին և երբեք չի հրաժարվել կառուցողական բանակցություններից՝ փոխըմբռնման հասնելու և տարաձայնությունները լուծելու համար, ասել է Արաղչին՝ նշելով, որ Իրանը պատրաստ է բանակցությունների՝ հիմնված փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշման վրա: Միևնույն ժամանակ, նա քննադատել է պատժամիջոցները որպես անհաջող գործիք առճակատման և ճնշում գործադրելու համար, քան համագործակցության։

«Իսկապես զարմանալի է, որ արևմտյան կառավարությունները դեռևս դիմում են պատժամիջոցների վատ փորձին», - ավելացրել է արտգործնախարարը՝ խորհուրդ տալով նրանց փոխել կուրսը։

Ամենից շատ դիտված