ՌԴ Կուրսկի մարզում գերեվարված 103 ռուս զինծառայող վերադարձվել է, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Փոխարենը 103 ռազմագերի է տեղափոխվել Ուկրաինա։ Փոխանակման գործընթացում ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները:
Երեկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 49 ուկրաինացի, ներառյալ՝ «Ազովստալի» պաշտպանների մի մասը, ինչպես նաև ռազմական բժիշկ Վիկտոր Իվչուկը:
Այսօր Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինա են վերադարձել 82 շարքային և սերժանտ, 21 սպա: