Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքում գործող «Մոդա Լիկա» հագուստի խանութում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են խանութի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրդեհը մարվել է, պարզվել է, որ այրվել է խանութի կախովի առաստաղի մոտ 10 քմ հատված ու մալուխներ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում