Նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3 հազար նոր ուսուցիչ, որոնց 16 տոկոսը տղամարդիկ են
copy image url

Նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3 հազար նոր ուսուցիչ, որոնց 16 տոկոսը տղամարդիկ են

Ներքին 7 ամիս առաջ - 15:45 13-09-2024
«Մեր վիճակագրությունն ավելի վատ ցուցանիշներ ուներ: Սա նշանակում է, որ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչների մեջ տղամարդկանց թիվը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ է»,- ասյ մասին այսօր՝ սեպտեբերի 13-ին, ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մանրամասնելով, որ Հայաստանյան դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ, որոնց 16 տոկոսը տղամարդիկ են:
:
Արցախցի ուսուցիչների զբաղվածությանը վերաբերող հարցին անդրադառնալով՝ նախարարը նշել է. «ԼՂ-ից տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է մեր դպրոցներում: Գործուղման հավելյալ կարգ էինք սահմանել, որով նաև խրախուսման հավելյալ հնարավորություն էր ընձեռնվում՝ արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու տեսանկյունից և նաև հավելավճար ստանալու, որը 30 տոկոս է՝ մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելու դեպքում: Որոշ մարզերի դեպքում ևս 50 հազար դրամ ավելանում է»: