Ուրիշի երեխու հացն ուզում ես ձեռքից տանես, չե՛ս մարսելու․ բնակիչը՝ Նաիրի համայնքի ղեկավարին

Ներքին 7 ամիս առաջ - 13:42 10-09-2024
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Աշտարակ-Երևան ճանապարհին։

Գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը բացառվում է։

«Նախկինում գենպլանը փոխվել է։ Մարդկանց հողատարածքները մտցրել են գենպլանի մեջ որպես բնակելի։ Հիմա Նաիրի համայնքի ղեկավարը իր նախաձեռնությամբ մարդկանց հողերը հանում է գենպլանից։ Ինքը նոր խայտաբղետ նոր գենպլան է ուղարկել»,- ասում է բնակիչներից մեկը, հավելելով,- «Ուրիշի երեխու հացն ուզում ես ձեռքից տանես, չե՛ս մարսելու»։

Բնակիչը նշեց, որ պահանջում են անփոփոխ թողնել համայնքի 2017-ի գենպլանն ու հողերի գները, որոնք նոր համայնքապետը կամայականորեն ուզում է փոխել։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի