Ձորաղբյուրում 37-ամյա տղամարդը մոտ 10 մ բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել․ shamshyan.com
copy image url

Ձորաղբյուրում 37-ամյա տղամարդը մոտ 10 մ բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել․ shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 11:27 10-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Ձորաղբյուր 4-րդ փողոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով մահացել է անհայտ քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 18։20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 4-րդ թաղամասի 34/1 հասցեում գտնվող կիսակառույց շինության վրա շինարարական աշխատանքներ կատարելիս Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիս Առաքելյանը մոտ 10 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված