Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատազրկել է քաղաքի 74-ամյա բնակչին ԽՍՀՄ-ի վերականգնման քարոզչական գործողությունների համար: Գրում է
«Ազատությունը»։
Տղամարդը, ում ինքնությունը չի բացահայտվում, մեղավոր է ճանաչվել Ուզբեկստանում սահմանադրական կարգը խախտելու կոչերի համար։ Նրան 3 տարով արգելել են օգտվել համացանցից, ժամը 22:00-ից 6:00-ը տնից դուրս գալ, փոխել բնակության վայրը և հեռանալ Սամարղանդից։
Տղամարդու դեմ մեղադրանքը հարուցվել է Տելեգրամում հրապարակումների հիման վրա, որտեղ նա դատապարտում էր 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման օրինականությունը և համագործակցում ռուսամետ խմբի հետ: