Այսօր մեր պետությունը ղեկավարում են վախկոտներն ու վաճառականները․ Իշխան Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:09 02-09-2024
Մեզ համար դժվար է այսօր նշել և արժևորել Արցախի Հանրապետության օրը, երբ Արցախը հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Բաքվի բանտերում, բայց մենք պետք է արժևորենք այս օրը, որովհետև մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ։ Այս մասին «Արցախ Հանրապետություն․ Վերադարձ» միջոցառման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա շեշտեց՝ Արցախը չի պարտվել, Արցախը հանձնվել է։

«Ցանկացած ուժ, որ հակառակվում է կապիտուլյացիային, հայտարարվում է ռազմատենչ։ Այսօր մեր պետությունը ղեկավարում են վախկոտներն ու վաճառականները, նույնիսկ այսպիսի միջոցառումներն են ներկայացնում պատերազմի վտանգ և ամեն օր վախի նոր չափաբաժին են ներկայացնում հասարակությանը, որպեսզի կապիտուլյացիային ընդդիմացողները հայտարարվեն արկածախնդիր, իսկ կապիտուլյացիան ներկայացվի միակ ու անխուսափելի ելքը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված